Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում անցած տարի զգալիորեն կրճատվել է միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը

 Հայաստանում անցած տարի զգալիորեն կրճատվել է միջազգային ուղևորահոսքերի 
բացասական մնացորդը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ զգալիորեն կրճատվել է միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: «Սահմանահատումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած նախնական տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ  2017թ. միջազգային ուղևորահոսքերի բացասական սալդոն (երկրից մեկնողների թվի գերազանցումը հանրապետություն ժամանողների թվին) նախորդ տարվա համեմատ զգալիորեն` 44.2 տոկոսով կրճատվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Եգանյանը:

Սկսած 2010 թվականից` նշված ցուցանիշի մեծությունը գերազանցել է 40 հազարի շեմը` 2016թ. հասնելով 48 հազար 200-ի, իսկ անցած տարի այն կազմել է 26 հազար 900:

Գագիկ Եգանյանը նաև տեղեկացրեց, որ 2016թ. համեմատ 2017թ. էականորեն` 18 տոկոսով ավելացել է ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը` 5 միլիոն 782 հազար 200-ից հասնելով 6 միլիոն 823 հազար 200-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]