Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման արարողությունը

«Ակոս»-ի խմբագրատան դիմաց մեկնարկել է Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության շենքի դիմաց, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը, այս պահին տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարյուրավոր մարդիկ տարբեր պաստառներով և Դինքի լուսանկարներով հավաքվել են խմբագրատան շենքի դիմաց: Հավաքվածները տարբեր կոչեր են հնչեցրել՝ «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Մարդասպանը պատասխան է տալու», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Հակառակ ֆաշիզմին՝ իմ եղբայրն ես, Հրանտ», «Թող դատապարտվեն սպանելու հրաման տվողները», «Հանցագործներին պաշտպանողները հանցակիցներ են»:

Այս տարի պատշգամբից ելույթ է ունեցել Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը: Նա իր խոսքում նշել է, որ 11 տարի առաջ Հրանտի մարդասպանները ներկայում փորձում են սեփական շահի համար օգտագործել Դինքին: «Նոր սցենար են գրել և ցանկանում են, որ հավատանք դրան, ուզում են, որ իրենց հանգիստ թողնենք: Համաձայն այդ նոր սցենարի՝ Հրանտին սպանողն այն խումբն է, որը դեռ երեկ իրենց հետ ձեռք ձեռքի տված էր գործում, իսկ այսօր իշխանության համար պայքարի պատճառով նրանց միջև վիճաբանություն է սկսվել:

Պարոնայք, ձեր գրած սցենարն իրականության միայն մի փոքր մասն է, մեզ դրանով չեք խաբի: Գրեք և հիշեք՝ մենք ճշմարտությունն ենք ուզում՝ ամբողջությամբ: Գիտենք, որ շատ բարդ է, սակայն չենք դադարելու պահանջել, որ ցույց տաք և դատապարտեք իրական մեղավորներին»,- ասել է Չեթինը:

Ցույցի մասնակիցների շարքում է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ ցավոք Դինքը 11 տարվա ընթացքում չստացավ այն արդարությունը, որին արժանի էր: «Այն խավարը, որը սպանեց Դինքին, մինչ օրս շարունակվում է: Քանի դեռ այս հանցագործությունը բացահայտված չէ, այլ հանցանքներ ևս կլինեն: Կոչ եմ անում բոլորին միանալ Հրանտ Դինքի համար արդարության պայքարին»,- նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]