1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս

Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը կյանքի ընթացքում ցանկանում էր կամուրջ հիմնել Թուրքիայի հասարակության տարբեր հատվածների միջև: Հենց դա էր, որ երկրում գործող որոշ շրջանակներ չկարողացան ներել և որոշեցին լռեցնել Դինքին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը:

-Դինքի մահվանից 11 տարի է անցել, սակայն նրա սպանության իրական մեղավորները դեռևս հայտնաբերված չեն: Կարելի՞ է ակնկալել, որ մերօրյա Թուրքիայում ի վերջո ճշմարտությունը կբացահայտվի:

-Պետություն-իշխանություն տարանջատման խորացմանը զուգահեռ դատական գործընթացում առաջընթացը կրկին կանգ է առել, քանի որ չկա քաղաքական կամք, որը գործընթացը կտաներ մինչև վերջ: Դժվար է արդյունք ակնկալել մի միջավայրում, որտեղ արդարադատությունը վերածվել է գործիքի, իսկ իրավունքը ենթարկվում է իշխանությանը: Սակայն մենք՝ այդ դատական գործի հետևողներս պետք է ջանքեր գործադրենք, որ հարցը մշտապես լինի օրակարգում և չմոռացվի:

Ինչպես Ստամբուլում հունվարի 17-ին նշեցի Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված քննարկմանը, եթե Հրանտն ապրեր, մեզ շնորհակալություն կհայտներ խնդրում մեր ցուցաբերած հետևողականության համար, միևնույն ժամանակ էլ կասեր՝ «ինչ անհամբեր եք, մենք 103 տարի համբերեցինք, վախենալ չկա»:

- Ինչո՞ւ էր պետք լռեցնել Դինքին:

-Հրանտին լռեցնողները տեսան և չներեցին նրան այն բանի համար, որ ձայնն ուղղում էր ամբողջ հասարակությանը, հանրության խիղճն էր, ցանկանում էր հասարակության տարբեր հատվածների միջև կամուրջ հիմնել: Իհարկե, պետք է հաշվի առնել նաև հեղաշրջման նպատակով ապակայունացում առաջացնելու շուրջ ջանքեր գործադրելու հանգամանքը:

- Ի՞նչ կասեիք Դինքին, եթե այսօր հնարավորություն ունենայիք տեսնել նրան

-Եթե տեսնեի Հրանտին, կասեի, որ շարունակում ենք այն կետից, որտեղ թողել էինք մեր դրոշակը, շարունակում ենք արդարության և ճշմարտության մեր փնտրտուքը: Սակայն նրա հետ կկիսեի նաև խղճիս խայթը, որ չկարողացա համոզել և երկրից դուրս տանել նրան:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]