Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ամերիկացի դերասան Պոլ Ռադը տարվա մարդ Է ճանաչվել Hasty Pudding Theatricals-ի վարկածով

Ամերիկացի դերասան Պոլ Ռադը տարվա մարդ Է ճանաչվել Hasty Pudding Theatricals-ի վարկածով
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Պոլ Ռադը տարվա մարդ Է ճանաչվել Հարվարդի համալսարանի Hasty Pudding Theatricals թատերական հանրակցության վարկածով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wrap-ը:

«Մեր հանրակցությունը հիացած Է կինոյում եւ հեռուստատեսությունում արտիստի՝ բազմաթիվ ձեռքբերումներով: Մեզ հատկապես ցնցեց 1995 թվականից ի վեր նրա չծերանալու կարողությունը: Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե նա երբ մեզ կբացահայտի իր երիտասարդության գաղտնիքը: Մենք նաեւ վստահ ենք, որ նա ուրախ տղա Է»,-ասված Է Hasty Pudding Theatricals-ի հայտարարության մեջ:

Նշվում Է, որ Ռադը տիտղոսն ստացել Է այն բանի շնորհիվ, որ նկարահանվել Է ինչպես անկախ կինոյում, այնպես Էլ բլոքբասթերներում: «Այժմ նա մարմնավորում Է Marvel-ի ամենախոշոր (եւ փոքր) գերհերոսներից մեկին»,-հավելել են թատերասերները: Պոլ Ռադը Մրջյուն-մարդուն Է մարմնավորել համանուն գերհերոսական մարտաֆիլմերից մեկում եւ նույն այդ դերով հայտնվել Է «Առաջին վրիժառուն. դիմակայություն» ժապավենում: Նա նաեւ նկարահանվել Է «Գինեգործների կանոնները», «Անհասկացողները», «Սիրում եմ քեզ, լավ տղա», «Փոքրիկ արքայազնը» ֆիլմերում:

Hasty Pudding Theatricals-ն ԱՄՆ-ի ամենահին թատերական կազմակերությունն Է: Նախորդ տարիներին «Տարվա մարդ» տիտղոսն ստացել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն, Հարիսոն Ֆորդը, Ջասթին Թիմբեռլեյքը, Ռայան Ռեյնոլդսը եւ Քրիս Փրաթը:

Վերջինս հունվարին ավելի վաղ պատմել Է, որ գառնուկ Է խփել ու կերել Է նրան, որով հարուցել Է բուսակերների զայրույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]