Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Instagram-ը միացել Է թշնամանք բորբոքող հաղորդագրությունների հեռացման նախաձեռնությանը

Instagram-ը միացել Է թշնամանք բորբոքող հաղորդագրությունների հեռացման նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցի վարչակազմը միացել Է թշնամանք բորբոքող հաղորդագրությունների հեռացման եվրահանձնաժողովի նախաձեռնությանը, մյուսները՝ Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Microsoft-ը, վերջին մեկ տարվա ընթացքում անհամեմատ ավելի ակտիվորեն են սկսել հեռացնել նման նյութերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է արդարադատության, սպառողների իրավունքների եւ գենդերային հավասարության հարցերով եվրակոմիսար Վերա Յուրովան:

2016 թվականին Եվրահանձնաժողովը եւ չորս խոշորագույն ինտերնետ-ընկերություններ՝ Facebook-ը, Google-ը, Twitter-ը եւ Microsoft-ը համաձայնեցրել են վարքականոն, որպեսզի համաշխարհային ցանցում պայքարեն ատելություն բորբոքող անօրինական հաղորդագրությունների դեմ: Պայմանավորվածության համաձայն, ընկերությունները պետք Է ուսումնասիրեն նման հաղորդագրությունների վերաբերյալ ծանուցումները, այդ թվում՝ շարքային օգտատերերից, եւ, հիմնվելով գործող կանոնների ու նորմերի եւ ազգային օրենսդրության վրա, անհրաժեշտության դեպքում դրանք հեռացնեն 24 ժամվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նուվոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]