1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում 45-ամյա կնոջը և 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանում  45-ամյա կնոջը և 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 19-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին՝ ծնված 1973թ., և նրա հետ գտնվող 9-ամյա երեխային, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից Մ.Ղազարյանը տեղում մահացել է, իսկ երեխան տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]