1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետք է կարողանանք արվեստի միջոցով ցույց տալ մեր դեմքը, կարողությունը, ներուժը. պետական մրցանակի դափնեկիր

Պետք է կարողանանք արվեստի միջոցով ցույց տալ մեր դեմքը, կարողությունը, ներուժը. պետական մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը պատասխանատվության մեծ զգացումով է ՀՀ Նախագահից ստացել պետական մրցանակ դաշնամուրի և նվագախմբի կոնցերտի համար: «Այնպիսի պատասխանատվություն ու կարևոր զգացում ունեցա: Այսպիսով` կարծես թե կապ է ստեղծվում ստեղծագործողի և երկրի, պետության հետ: Շնորհակալություն եմ ուզում ասել, որ արվեստին աջակցում են: Որքան էլ ծանր են ժամանակները, դա կարևոր է շատ: Պետք է կարողանանք ցույց տալ մեր դեմքը, կարողությունը, ներուժը արվեստով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց բազմավաստակ կոմպոզիտորը: Նա նշեց, որ դաշնամուրային կոնցերտն այնքան հեշտ չի տրվել իրեն, պահանջվել է մեծ ու բազմաչարչար աշխատանք: «Ես բազմաթիվ գործեր եմ ստեղծել, բայց դաշնամուրայինը իսկապես շատ դժվար էր»,-ասաց նա:

Էդուարդ Հայրապետյանը չցանկացավ բացել փակագծերն ու ասել, թե ներկայում ինչ ստեղծագործության վրա է աշխատում, միայն կատակեց` «Դա միշտ գաղտնիք է, որ աչքով չտան»: Նա վստահեցրեց, որ առաջիկայում լավ ու հետաքրքիր ծրագրեր են սպասվում: «Գուցե Համբուրգում թավջութակի կոնցերտի պրեմիերան լինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից, նախկին Երիտասարդական, որը հասել է այսպիսի բարձր ստատուսի»,-հավելեց կոմպոզիտորը:

Էդուարդ Հայրապետյանը հունվարի 19-ին ՀՀ նախագահականում ստացավ 2017 թվականի պետական մրցանակ կոնցերտ դաշնամուրի համար Սինֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]