Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող Է աճել Մարսի պայմաններում

Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող Է աճել Մարսի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ առաջին գաղութաբնակները մեկնեն Մարս, ստիպված չեն լինի հետներն ուտելիքի պաշար տանել, բավական կլինի վերցնել այն սերմերը, որոնք բուծել են Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում: Իռլանդացի գիտնականների ծրագրի մասին հայտնել Է տեղական Limerick Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ առաջիկա օրերին Լիմերիկի Տեխնոլոգիական համալսարանի սելեկցիոներների բազմամյա հետազոտությունների արդյունքները կուղարկվեն անտարկտիկական կայան: Այնտեղ, առավելագույնս Մարսի պայմաններին մոտեցված պայմաններում (Մարսում ջերմաստիճանն իջնում Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 40 աստիճան), սերմերը, իսկ այնուհետեւ սածիլները պետք Է թեստեր անցնեն:

Հաջորդ փուլը կդառնա դրանց փորձարարական մշակումը Միջազգային տիեզերակայանում: Ծրագրին մասնակցող 15 մշակաբույսերից բաղկացած լրակազմը ներառում Է լոլիկ, վարունգ, սալաթի երեք տարատեսակներ, պղպեղ, ամսական բողկ, սպանախ, ելակ եւ անուշահոտ կանաչի:

Հրատարակությունը ճշտում Է, որ այդ մշակումները EDEN ISS խոշոր միջազգային ծրագրի բաղկացուցիչ մասն են, ծրագիր, որին մասնակցում են Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի 14 առաջատար համալսարաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]