1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական

Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքին ուղիղ 11 տարի առաջ փողոցի մեջտեղում սպանելով՝ այդ հանցագործության կազմակերպիչները ցույց տվեցին, որ վտանգավոր են համարում հայկական տեսակետների բարձրաձայնումը: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասաց թուրք գրող, քաղաքական ակտիվիստ, թարգմանիչ, ակադեմիկոս Մուրադ Բելգեն:

-Դինքի մահվանից 11 տարի է անցել, սակայն նրա սպանության իրական մեղավորները դեռևս հայտնաբերված չեն: Կարելի՞ է ակնկալել, որ մերօրյա Թուրքիայում ճշմարտությունն ի վերջո կբացահայտվի:

-«Իրական մեղավորներ» ասվածը շատ լայն իմաստ ունի: Դատական գործընթացը դեռևս չի պարզել հիմնական որոշում ընդունողներին: Այդ իսկ պատճառով հույս չունեմ, որ մոտ ապագայում (այստեղ «մոտ ապագա» ասվածը կարծում եմ մոտ 50 տարի կարող է տևել) որևէ զարգացում կլինի: Իհարկե, այս հարցում մի բան է լավատես չլինելը, սակայն մեկ այլ բան դատական գործին չհետևելը: Անհրաժեշտ և կարևոր է դատական գործընթացը կենդանի պահել:

- Ինչո՞ւ էր պետք լռեցնել Դինքին:

-Հարցին (խմբ.- խոսքը Հայոց ցեղասպանության մասին է) Հրանտի մոտեցումը ամենադրականն էր, որը երբևէ կարող էր լինել Թուրքիայի համար: Նա «վրիժառու» չէր: Կատարվածը չէր դիտարկում որպես մի երևույթ, որին մասնակցել էին բոլոր թուրքերը: Երկիրը սիրում էր այնպես, ինչպես այն կար: Հավատում էր, որ կարելի է միասին անիծել կատարվածը, ապա միասին ապրել: 

Բայց չնայած այս ամենին՝ նրան սպանեցին: Նրանք, ովքեր տրամաբանորեն մտածելով նման որոշում են ընդունել, այս հարցում պատրաստ չեն որևէ ճկունության: Այդ քայլին գնացին այն մարդիկ, ովքեր կարծում էին, թե Հրանտի նման խելամիտ և սիրված մեկի կողմից հայկական տեսակետի պաշտպանվելը վտանգավոր է իրենց համար: Մարդիկ, ովքեր ամբողջ գործիքակազմով ֆաշիստներ են:

- Ի՞նչ կասեիք Դինքին, եթե այսօր հնարավորություն ունենայիք տեսնել նրան: 

-Եթե այսօր նրան տեսնեի, կասեի. «Հեյ, շատ եմ քեզ կարոտել: Որտե՞ղ էիր»:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]