Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր 
պալատի եւ Սենատի ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին եւ Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշեւին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձներում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին

Զոհվածների հարազատներին եւ մերձավորներին մաղթում ենք տոկունություն ու համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]