1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը

«Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի 
ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար գրականության և հրապարակախոսության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի արժանացած գրող Գուրգեն Խանջյանը ստեղծագործելու իր այլընտրանքային ազդակներն ունի և արդեն աշխատում է նոր վեպի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահական նստավայրում, ՀՀ նախագահի ձեռքից մրցանակն ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում գրողը նշեց, որ ավելի քան երեք տարի աշխատել է մրցանակի արժանացած ստեղծագործությունն ամբողջացնելու ուղղությամբ: «Այս գրքում կենսագրական մասը շատ է, այն մի քիչ երկար գրվեց`երեք տարում, մտորումների, մարսելու բաներ կային: Առաջիկայում, բայց շուտ չէ, նոր վեպ կլինի, սկսել եմ արդեն աշխատել: Կլինեն պիեսներ: «Համազգային» թատրոնը բեմադրում է, մյուս տարի գուցե լինի պրեմիերան: Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի իմ պիես դարձրած տարբերակն է»,-ասաց գրողը:

Գուրգեն Խանջյանն ասում է, որ չէր ուզի պստլոն շուտ ձեռքը տար, քանի որ խոսքը մահվան մասին է, որը վերջում գալիս ու խլում, տանում է:

Գրականության և արվեստի բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի են արժանացել նաև կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը («Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ»), «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը: Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակ է շնորհվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն համալիրի համար ճարտարապետներ Սարգիս Սարդարյանին, Ռուզաննա Մամյանին, ճարտարագետ Լևոն Ազնավուրյանին (ետմահու), շինարար Սուրեն Հակոբյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]