Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն

Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի Է կառավարել Բրյուսելից. Պուչդեմոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը փախել Է Բելգիա, պնդում Է, թե նոր տեխնոլոգիաների միջոցով կարելի Է տարածաշրջանը կառավարել Բրյուսելից: Հունվարի 19-ին այս մասին նա պատմել Է Catalunya Radio ռադիոկայանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինքնավարության նախկին ղեկավարի խոսքով՝ «այսօր խոշոր ձեռնարկչական նախագծերը կառավարվում են նոր տեխնոլոգիաների (օգտագործմամբ)»:

«Դրանք այն նորմալ պայմանները չեն, որոնք մեզ դուր են գալիս, բայց դա ավելի լավ Է, քան բանտից»,- նշել Է Պուչդեմոնը: Քաղաքական գործիչն ընդգծել Է, որ Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար մարինը պետք Է որոշում ընդունի, թե ինքը կարող Է արդյոք հավակնել տարածաշրջանային ղեկավարի պաշտոնին: Իսպանիայի տարածքում շարունակում Է գործել Կատալոնիայի նախկին ղեկավարի կալանագիրը:

Եթե նա Բելգիայից վերադառնա պիրենեյան թագավորություն, նրան կարող են անհապաղ ձերբակալել: Պուչդեմոնի կողմնակիցներն առաջարկում են, որ նա կրկին ստանձնի Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը՝ հեռակառավարմամբ կամ իր ներկայացուցչի միջոցով: Մադրիդը խոստանում Է դատարանում գանգատարկել ամեն մի հնարավոր խախտում նոր տարածաշրջանային ղեկավարի պաշտոնն ստանձնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]