Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը

Պյոտր Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն 
Սարգսյանի թեկնածության առաջադրումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտ Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը:

«Սա ձեր ներքին հարցն է, քննարկեք միմյանց մեջ, ես այստեղ վերջին մարդն եմ, ով պարտավորված է պատասխանել այս հարցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը` քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից նոր դրամաշնորհային պայմանագրերի ստորագրումից առաջ:

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ