Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա Դողան

Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա 
Դողան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ տարիներ անց անգամ Դինքը չի մոռացվել և չի մոռացվելու: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ

«Նրա հանցանքը մեծ էր, ջանքեր էր գործադրում հասարակության լայն շրջանակներին տեսանելի դարձնել անցյալում ու մեր օրերում Անատոլիայի հայերի վերապրածները: Այնքան մեծ էր նրա գործած «հանցանքը», որ սկզբում թիրախավորվեց: Նրա դեմ հրապարակումներ արվեցին, դատական գործեր հարուցվեցին: Ի վերջո 17 տարեկան մի երեխայի ձեռքը զենք դրեցին և սպանեցին հենց «Ակոս»-ի դիմաց, ում Դինքը երեխայի նման մեծացրել էր:

Սպանությունից 11 տարի անցավ: Մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են մինչև ամենափոքր դետալը ծրագրված հանցագործության հետևում կանգնած: Արդարությունը կրկին իր տեղը չգտավ:

Որպես իրավաբաններ, իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում այն, որ մինչ օրս մեղավորները հայտնաբերված չեն:

Որքան էլ որ քաղաքական իշխանությունները մատնանշեն այլ կողմ, այս հանցագործության քաղաքական պատասխանատվությունից չեն կարող փախչել: Իշխանությունները սպանության մեղավորներին հայտնաբերելու փոխարեն ստեղծել են քաղաքական կոնյունկտուրա՝ նման նրան, որը Հրանտ Դինքին տարավ մահվան: Ատելության խոսքը շարունակում է  թափ հավաքել, խտրականությունը հասարակությունում շատ է ինչպես երբևէ:

Այս ատելության մթնոլորտը հնարավոր է հաղթահարել միայն ժողովրդավարական հանրության միավորման միջոցով:

Չենք մոռացել, չենք մոռանալու...»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]