1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում

Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվացում մոտ ժամանակներս չի ակնկալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանն ասաց, որ Մայդորֆյան բանակցությունների ձախողումից հետո համանախագահները ավելի շատ զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ , մենեջմենթով:  «Նրանց գործողությունները ավելի շատ սահմանին բռնություններն ու էսկալացիաները  բացառելու նպատակ ունեն: Վերջին տարիներին դա նրանց հաջողվում է»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ հնարավոր լինի որեւէ փոփոխություն ակնկալել: «Ավելի շուտ ակտիվացում կլինի ոչ թե կարգավորման, այլ սահմանին լարվածության մեծացման հետ կապված»,-հավելեց բանախոսը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները և համանախագահները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]