Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում ձեռնամուխ են եղել ռուսական ռազմակայանի ավիանշանառուների ուսուցմանը

Հայաստանում ձեռնամուխ են եղել ռուսական ռազմակայանի ավիանշանառուների ուսուցմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիանշանառուները գործնական պարապմունքների ընթացքում յուրացնում են պայմանական հակառակորդի առավել կարեւոր օբյեկտների վրա կործանիչ եւ բանակային ավիացիայի ուղղորդման կարգը:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Պարապմունքներն անցկացվում են ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Ալագյազ» զորափորձարանում:

Դաշտային պայմաններում ավիանշանառուները բարձրլեռնային տեղանքի բարդ օդերեւութաբանական պայմաններում բարձր ու ցածր արագություններով թռիչքներ կատարող կործանիչներին եւ ուղղաթիռներին ուղղորդում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների վրա:

Բացի այդ, սպաները կատարելագործում են ավիացիայի ուղղորդման հմտությունները ինքնուրույն, զույգերի եւ օղակների կազմում՝ մոտոհրաձգային, հրետանային, զենիթային, հրթիռային ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: Գործնական պարապմունքներին մասնակցում են 30-ից ավելի զինծառայողներ՝ հաստիքային եւ արտահաստիքային նշանառուների թվից, եւ շուրջ 50 միավոր ռազմական, կործանիչ եւ բանակային ավիատեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]