Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿՀ-ներում պահման պայմանները բարելավելու ուղղությամբ հստակ ծրագիր է մշակվել  

ՔԿՀ-ներում պահման պայմանները բարելավելու ուղղությամբ հստակ ծրագիր է մշակվել

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկների պահման պայմանների հետ կապված խնդիրներ կան և դրանք լուծելու համար հստակ ծրագիր է մշակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների հետ կապված խնդիրը առկա է: Դա պայմանավորված է շենքային պայմաններով` դրանք  հիմնականում խորհրդային ժամանակվանից ժառանգություն ստացած շենքային պայմաններ ունեցող քրեակատարողական հիմնարկներ են: Քրեակատարողական վարչությունը  և Արդարադատության նախարարությունը վերանորոգման աշխատանքի արդյունքում փորձել է հասցնել ՔԿՀ-ները ինչ-ինչ չափանիշների, սակայն դրանք մարդու իրավունքների պահպանման առումով լիարժեք համարել հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով դեռևս 2009 թվականից որոշում է կայացվել  ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացնել: Այդ ծրագրերի շրջանակում կառուցվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, ինչը ՔԿՀ-ների գերբեռնվածությունը էապես նվազեցրել է»,- նշեց Սահակյանը:
Նրա խոսքով` ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանն ունենալու է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներ և պահպանման պայմաններ:

«Բոլորս հասկանում ենք, որ ֆինանսական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի այդ ծրագիրը իրականացնենք 1-2 տարում: Այն փուլ առ փուլ իրականացվում է, մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը արդեն իսկ շահագործման է հանձնվել, դրանից հետո նախատեսվում է Գորիսում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում: Այդ ծրագիրը կյանքի կոչելուց հետո մենք գերբնակեցման խնդիրը կվերացնենք»,- ասաց Սահակյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալը նշեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում պահպանման պայմանները  վատ էին, սակայն ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները խնդիրը վերացնելու ուղղությամբ, այդ թվում կատարվել են փոփոխություններ լրակազմի հետ կապված, ինչպես նաև դադարեցվել է որոշ խցերի շահագործումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am