Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանաձորում ՓՄՁ-ների և աշխատուժի համար դասընթացը է անցկացվում

Վանաձորում ՓՄՁ-ների և աշխատուժի համար դասընթացը է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Լոռու մարզի առնվազն 30 ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի 30 ներկայացուցիչներ կմասնակցեն երկուական դասընթացների, որոնք անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Ծրագիրը ներառում է գործնական և արդյունավետ դասընթացներ հետևյալ թեմաներով՝ վաճառք և մարքեթինգ ՓՄՁ-ների համար, հյուրընկալության ոլորտի կառավարում ՓՄՁ-ների համար, սպասարկում և հյուրընկալության ոլորտի կառավարում աշխատուժի համար, կարիերայի զարգացում աշխատուժի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչները հնարավորություն կունենան զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները՝ սեփական բիզնեսի բարեհաջող հետագա զարգացման համար, մինչդեռ տեղական աշխատուժը՝ ստանալով գործնական գիտելիքներ, կկարողանա ավելի հեշտությամբ աշխատանքի անցնել ցանկալի ոլորտներում:

Լոռու մարզում հատկապես կարևորվում է հյուրընկալության ոլորտը, հետևաբար դասընթացներից երկուսը կենտրոնացված են հենց այդ ոլորտի զարգացմանն ուղղված թեմաների վրա:

Լոռու մարզը ծրագրի շրջանակում արդեն երրորդ թիրախային տարածաշրջանն է՝ Երևանից և Արմավիրից հետո, որտեղ անցկացվել են համապատասխան դասընթացները: Սյունիքը լինելու է վերջին չորրորդ տարածաշրջանը, որտեղ ևս կիրականացվեն դասընթացները ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]