Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը եւ Գուտերիշը կարեւորել են Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի ճգնաժամերի խաղաղ լուծումը

Լավրովը եւ Գուտերիշը կարեւորել են Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի ճգնաժամերի խաղաղ լուծումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում նշել են, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամերի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Միջազգային օրակարգի առավել սուր հարցերի քննարկման համատեքստում, ներառյալ Սիրիայի եւ Կորեական թերակղզու իրադրությունը, զրուցակիցներն ընդգծել են, որ արդիականության ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնումն այլընտրանք չունի»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Լավրովը եւ Գուտերիշը նաեւ հաստատել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը: «Երկուստեք հաստատվել Է հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անշեղ կատարման խնդրին»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]