Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տոն օրերի համեմատ Վեդիում սուր շնչառական վարակների դեպքերի նվազում է նկատվում

Տոն օրերի համեմատ Վեդիում սուր շնչառական վարակների դեպքերի նվազում է 
նկատվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեդիի բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակների դեպքերը տոն օրերի համեմատ նվազել են: Հոսպիտալացվածները հիմնականում 0-4 տարեկան երեխաներ են:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գայանե Մելքոնյանը:

«Վեդու հիվանդանոցում հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական վարակների 9 դեպք է գրանցվել:  Գրեթե բոլոր հոսպիտալացվածները 0-4 տարեկան են: Ավելի խոցելի են 0-2 տարեկանները, այնուհետև՝ 2-4-ը: Տոն օրերին սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների դեպքերն ավելի շատ էին, ներկայում դեպքերը համեմատաբար նվազել են: Տոն օրերին եղել է ամենաշատը 28 դեպք, իսկ հոսպիտալացված՝ 19»,-ասաց Մելքոնյանն ու հավելեց, որ թոքաբորբի դեպքեր չեն գրանցվել:

Մեծահասակների սուր շնչառական վարակների հազվադեպ դեպքեր են գրանցվել, որոնք թեթև են եղել: Գրանցվել է ընդամենը 2 ծանր դեպք, հիվանդներն ուղարկվել են Երևանի հիվանդանոցներ: Ներկայումս սուր շնչառական վարակներով հոսպիտալացված մեծահասակներ չկան:

Ավագ բուժքրոջ հավաստմամբ՝ նախորդ տարվա գրիպի բռնկման շրջանի համեմատ այս տարի դեպքերը բավականին քիչ են:

Նույն հիվանդանոցի մանկաբուժական բաժնի մանկաբույժ Նունե Օհանյանի խոսքով ևս՝ նախորդ տարվա համեմատ դեպքերը նվազել են: Այս տարի սուր շնչառական վարակների առումով վիճակը կայուն է:

«Այցելությունները թե հիվանդանոց, թե պոլիկլինիկ ծառայություններ փոքր-ինչ ակտիվացել են՝ կապված դպրոցների, մանկապարտեզների բացման հետ: Սակայն չունենք խիստ արտահայտված հոսք»,-ասաց մանկաբույժը:

Հունվարին Վեդու բժշկական կենտրոնում բուժվել և դուրս է գրվել 26 երեխա. գերակշիռ մասը՝ մոտ 80 տոկոսը, եղել են սուր շնչառական վարակների դեպքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]