Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը

Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես Է եկել Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի միջեւ կամուրջ կառուցելու օգտին, քանի որ Լա Մանշի տակ մեկ երկաթուղային թունելն ի վիճակի չԷ բավարարելու սահմանով մարդկանց եւ ապրանքների փոխադրման՝ երկու երկրների կարիքները, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես տեղեկացրել Է The Daily Telegraph թերթը, այս գաղափարը Ֆորին օֆիսի ղեկավարը հնչեցրել Է հունվարի 18-ին Անգլիայի Սանդհերսթ քաղաքում բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողովում իր պաշտոնակից Ժան Իվ Լը Դրիանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան բաժանող Լա Մանշի նեղուցի լանությունն իր ամենանեղ մասում, որը կոչվում Է Պա դը Կալե, կազմում Է 33 կիլոմետր: Իսկ Ջոնսոնի հիշատակած թունելը, որն անցնում Է այդ նեղուցի տակով, կառուցվել Է 1994 թվականին Անգլիայի Ֆոլքսթոն քաղաքի եւ Ֆրանսիայի Կոկելեմի՝ Կալե քաղաքի արվարձանի միջեւ: Դրա երկարությունը կազմում Է 50,5 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]