Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան

Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք մտավորական Բասքըն Օրանը համոզված է՝ Հրանտ Դինքը լռեցվեց, քանի որ միակ մարդն էր, ում կարող էր հաջողվել հաշտեցնել հայերին ու թուրքերին: Այս մասին Դինքի մահվան 11-րդ տարելիցին թուրք մտավորականն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Թեպետ Դինքի սպանությունից անցել է ավելի քան 10 տարի, սակայն սպանության իրական մեղավորները դեռևս պատժված չեն: Հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ թուրքական դատական համակարգն ի վերջո կգտնի՞ պոլսահայ մտավորականի սպանության իրական կազմակերպիչներին՝ Օրանն ասաց. «Մեր օրերի Թուրքիայից չի կարելի արդարություն ակնկալել որևէ հարցում: Գործադիր իշխանությունները գերի են վերցրել դատական համակարգը: Դատարաններն այլևս չեն լսում Սահմանադրական դատարանի որոշումները: Սակայն Հրանտի իրական մարդասպաններն անշուշտ մի օր հայտնաբերվելու և պատժվելու են»:

Այն հարցին, թե ի՞նչ կասեր Հրանտին, եթե հնարավորություն ունենար այսօր տեսնելու նրան, թուրք մտավորականն ասաց. «Ներկայիս ժամանակներում փողոց դուրս մի արի: Խելագարվել են, կարող են սպանել»:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]