Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտաշատի թատրոնում աշխատանքները շարունակվում են նոր եռանդով

Արտաշատի թատրոնում աշխատանքները շարունակվում են նոր եռանդով

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ռոստոմյանի խոսքով, ինքը դեռ նոր է անցել աշխատանքի եւ առայժմ զբաղված է կոլեկտիվի ուժերին ծանոթանալով եւ թատրոնում ընթացող շինարարական աշխատանքների հարցերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեեւ Գագիկ Ռոստոմյանը նոր մարդ է Արտաշատի թատրոնում, սակայն ո՛չ արվեստի ասպարեզում:

Նա վաստակաշատ, արվեստի գիտակ մարդ է. Հանրային ռադիոյի «Կուլիսներ» հաղորդաշարի վարող, Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ, Թատերական ինստիտուտում «խոսքի արվեստի» դասախոս, ասմունքող, բազմաթիվ պարգեւների արժանացած դերասան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը նշեց, որ թատրոնը շարունակում է իր վերելքը պատմական թեմատիկայի նոր ներկայացումներով: Առաջին հանրապետության եւ Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակների առիթով ներկայացվելու է Հայկ Մնացականյանի «Տե՛ր, հասցրու քո խաչը» պիեսը:

Բեմադրվելու են նաեւ կատակերգական ժանրի ստեղծագործություններ: Արդեն պատրաստ է Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» կատակերգությունը: Դպրոցականների համար բեմադրվում են Տատյանա Գաբբեի «Անագե մատանիները», «Մոխրոտիկը»: Թումանյանի հեքիաթների բեմականացումը եւ մյուս ներկայացումները, թատրոնի նկատմամբ սեր արթնացնելուց բացի, դաստիարակում են ապագա քաղաքացուն, ձեւավորում նրա ճաշակը, ցույց տալիս իսկական արվեստի ճանապարհը:

Դեկտեմբերին եւ հունվարին փոքրիկները դիտեցին «Ձյունանուշի երազը» ամանորյա հրաշք հեքիաթ-ներկայացումը:

Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ պատրաստ է իրենց խաղացանկը, եւ ըստ դրա էլ ընթանում են ներկայացումները: Այժմ ցուցադրում են Բակունցի ստեղծագործություններից հյուսված «Մթնաձորը», Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը»: Չնայած անավարտ շինարարական աշխատանքներին՝ խարազյանցիներն իրենց հարկի տակ փետրվարի 1-ին եւ 2-ին հանդես կգան Պարույր Սեւակի «Բարի երազս՝ ձեզ, սիրելինե՛ր» գրական-երաժշտական ներկայացմամբ: Նրանք մեծ եռանդով նախապատրաստվում են մարտի 27-ին նշելու Թատրոնի միջազգային օրը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]