Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

33 կոնգրեսականներ կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ

33 կոնգրեսականներ կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 33 անդամներից բաղկացած խումբը հունվարի 18-ին նամակ Է ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերականգնել շփումները Միացյալ Նահանգների ու ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ՝ նպատակ ունենալով խուսափել հնարավոր թերըմբռնումներից ու սխալներից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ուղերձի տեքստը հրապարակված Է դրա հեղինակներից մեկի՝ Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ռո Հաննայի կայքում: «ԱՄՆ-ը պետք Է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի խուսափի թերըմբռնումից, ինչը կարող Է հանգեցնել Էլ ավելի լուրջ հակամարտության, ներառյալ միջուկային պատերազմը:

Հաշվի առնելով վերջերս ձեր արած հայտարարությունը հաջակցություն Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ կապի մեջ մտնելու հնարավորությունները, մենք վճռականորեն կոչ ենք անում գերակա կարեւորություն տալ հաղորդակցվելու այդ ձեւին»,- ասված Է նամակում: Օրենսդիրները հիշեցնում են, որ այսօրվա դրությամբ ԿԺԴՀ-ն միջուկայն զենք ունեցող աշխարհի միակ երկիրն Է, որի հետ ԱՄՆ-ը տեղեկատվություն չի փոխանակում պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]