Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը հանդես Է եկել Դոնբասի շուրջը բանակցությունները Մինսկից տեղափոխելու օգտին

Թրամփը հանդես Է եկել Դոնբասի շուրջը բանակցությունները Մինսկից տեղափոխելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ զրույցի ընթացքում առաջարկել Է Մինսկից տեղափոխել Դոնբասի հակամարտության լուծման բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասել Է Նազարբաեւը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես Է եկել բանակցություններն այլ պետության մայրաքաղաք տեղափոխելու օգտին: Նրա խոսքով՝ նախագահները համաձայնել են, որ «Մինսկ-1»-ը փակուղի Է մտել կողմերի փոխըմբռնման բացակայության պատճառով, ինչից հետո Թրամփն առաջարկել Է բանակցություններն անցկացնել այլ վայրում:

«Սկզբնապես դրանք նախատեսվում Էր անցկացնել Ղազախստանում: Պայմանավորվեցինք, որ այս ուղղությամբ կաշխատենք»,- հավելել Է Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]