Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Արարատի մարզում դպրոցի տնօրենների կողմից ավելի քան 8 միլիոն դրամի յուրացման դեպք է գրանցվել


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2017 թվականին գրանցվել է պետության և հանրային գույքի հափշտակության 13 դեպք, որոնցից 8-ը յուրացման դեպքերն  են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

«Խոսքը վերաբերում է մի քանի դպրոցների տնօրենների և մանկապարտեզի տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքերին: Մի դեպքով դպրոցի տնօրենը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներին վարձատրել է դպրոց չհաճախելու պարագայում, ընդ որում` հարցումների միջոցով պարզվել է, որ մանկավարժները երկրում չեն գտնվել: Մեկ այլ դեպքով` դպրոցի տնօրենը ազգականներին ուղղակի գրանցել է աշխատանքի. նրանք ամիսներ շարունակ  աշխատավարձ են ստացել: Երկու դեպքով պետությանը վնաս է հասցվել` մոտ 8 միլիոն 646 հազար դրամի չափով: Այս գործերը գտնվում են դատարանում»,- նշեց  Հովհանիսյանը:

Ինչ վերաբերվում է մանկապարտեզի տնօրենի կողմից կատարված յուրացմանը, դատախազը նշեց, որ ձմեռային ամիսներին մակապարտեզների չաշխատելու պարագայում ի հայտ էին եկել աշտանքային հավելավճարներ, իսկ աշխատողները հերքում էին, որ իրենք հավելավճար ստացել են:

«Այս գործը նախաքննության փուլում է և նշանակվել են դատահաշվապահական ձեռագրաբանական փորձաքննություններ»,- ասաց Հովհաննիսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ