Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արարատի մարզում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը նվազել են

Արարատի մարզում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2017 թվականին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման  98 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա  105 դեպքի դիմաց: Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի խոսքով` 2017 թվականին մահվան ելքով 21 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 14  դեպքի դիմաց:

«Արարատի մարզն իր աշխարհագրական դիրքով գտնվում է մի այնպիսի վայրում, որ ճանապարհային երթևեկության կանոների խախտման բազմաթիվ  դեպքեր են գրանցվում և այս տարին բացառություն չի: Գրանցված բոլոր դեպքերը բացահայտնվել են, բացառությամբ մեկ դեպքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հովհաննիսյանը:

Դատախազը նշեց, որ չբացահայտված դեպքը տեղի էր ունեցել Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանից մայրուղի մտնելու ճանապարհին. անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և դիմել փախուստի: 

«Տարբեր լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  պարզեցինք, որ ավտոմեքենան եղել է «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի: Դեպքով հարուցվել է քրեական գործ 242 և 244 հոդվածների հատկանիշներով»-, ասաց Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]