Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է

Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիացի մարզական լրագրող Մաքս Կարդենասը թվիթերյան իր էջի միջոցով անդրադարձել է Ալեքսիս Սանչեսի՝ «Արսենալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերջին զարգացումներին:

«Ալեքսիսի ընտանիքն ու ընկերներն արդեն Մանչեսթերում են ու սպասում են նրա պայմանագրի ստորագրմանը: Սանչեսը եղբոր ու գործակալի հետ սպասում է Լոնդոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Կարդենասը:

Բրիտանական աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ Լոնդոնում է գտնվում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան՝ հայազգի ֆուտբոլիստի տեղափոխության վերջին հարցերը համաձայնեցնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am