1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք յուրաքանչյուր հարց քննարկում ենք ժամանակին: Վարչապետի հարցը մենք կքննարկենք մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին, որովհետև դա է պահանջում մեր օրենսդրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա մանրամասնեց, որ մինչև ապրիլ Հայաստանի խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ նախագահին, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին, դատական օրենսգրքում պետք է իրականացնի լուրջ փոփոխություններ: «Մեզ սպասվում է ահռելի օրենսդրական աշխատանք, որպեսզի կարողանանք սահուն անցում ապահովել դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ արդեն ապրիլի առաջին կեսին կընտրենք Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]