Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արևշատ գյուղում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել

Արևշատ գյուղում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՀՈԻՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևշատ գյուղի տարածքում Արտաշատյան ջրատարից մոտ 200 մետր հեռավորության վրա հուլիսի 13-ին գոտկատեղից ներքև, ստորին վերջույթներով, ինքնությունը չպարզված տղամարդու դիակի մաս էր հայտնաբերվել: Արարատի դատախազ Սևակ Հովհաննիսյանի խոսքով` անմիջապես նույն օրը հարուցվել էր քրեական գործ և քննության  ընթացքում  նշանակվել էր դատաբժշկական  փորձաքննություն, որը գործի համար էական արդյունք  չէր տվել:

«Քննության ընթացքում պարզվել էր նաև, որ այդ դեպքից  մոտ 20 օր տարբերությամբ  Շենգավիթ վարչական  շրջանում որպես անհայտ կորած տղամարդ էր որոնվում: Նրա ընկերը վկայություն էր տվել, որ տղամարդն անսթափ վիճակում ընկել է Զանգու գետը և անհետացել  տեսադաշտից: Քննության ընթացքում պարզվել էր, որ Զանգու գետը միանում է Արտաշատյան  ջրատարին և այս գործով որոշակի ուղղություն վերցրեցինք: Խնդիր առաջացավ նույնացնել մեր մոտ հայտնաբերված դիակի մասը Շենգավիթում անհայտ կորած անձի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Դատախազի նշեց, որ Շենգավիթի վարչական շրջանում քննվող գործով նշանակվել էր գենետիկական փորձաքննության և փորձ էր կատարվել Արևշատ գյուղի մոտ հայտնաբերված տղամարդու դիակի ազդոսկրից ԴՆԹ առանձնացնել` նրա որդու հետ հայրության ճանաչման սկզբունքով նույնացում իրականացնելու համար:

«Ցավոք, ազդոսկրից ԴՆԹ-ն առանձնացնել դեռևս չի հաջողվել: Ներկայումս Հայաստանը միջոցներ է ձեռնարկում և տարբեր երկրների հետ բանակցություններ է վարվում՝ պարզելու  արդյոք հնարավոր կլինի այդ փորձաքննությունը իրականացնել:  Եթե գենետիկական փորձաքննությամբ պարզվի, որ այս դիակի մասը դա նույն Զանգու գետն ընկած անձն է, մենք ունենալու ենք դժբախտ պատահարի դեպք և մեր գործը միանալու է Շենգավիթ վարչական շրջանի քրեական գործին»,- ասաց Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]