Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 18-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 VN 995 պետհամարանիշի ավտոմեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Հունվարի 18-ին, ժամը 14:44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում «FORD TRANZIT» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 10-րդ թաղամասի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել «FORD TRANZIT» մակնիշի 41 LV 004 պետհամարանիշի ավտոմեքենան:

 Հունվարի 18-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 51 OD 051 պետհամարանիշի ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]