Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խոսրովի անտառում չինացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության գործով վկա է Գերմանիայի քաղաքացին

Խոսրովի անտառում չինացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության 
գործով վկա է Գերմանիայի քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսրովի անտառի հարակից տարածքում 2017թ. հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու գործը գտնվում է դատական քննության փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Չինաստանի քաղաքացուն «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս Արարատի մի բնակիչ առաջարկել էր ուղեկցել մինչև Երևան, ապա մեքենան վարել էր այլ ուղղությամբ` մինչև Խոսրովի անտառի հարակից տարածք և այնտեղ նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։ Չինացին, նկատելով հեռվից ընթացող այլ ավտոմեքենա, ձերբազատվել է տղամարդու ձեռքերից և կանգնեցրել այն: Ավտոմեքենայի վարորդը բնապահպանական տեսուչն էր, իսկ ուղևորուհին Գերմանիայի քաղաքացի, ումից չինացին անգլերեն օգնություն էր խնդրել: Այնպես է ստացվել, որ տուժողը Չինաստանի քաղաքացի է, իսկ ականատես վկան Գերմանիայի քաղաքացի»,- նշեց Հովհաննիսյանը:

Դատախազի խոսքով` քննությունը կանգնել էր խնդրի առաջ, քանի որ մեկ շաբաթից չինացին, իսկ 12 օրից Գերմանիայի քաղաքացին պետք է մեկնեին Հայաստանից: 
«Գործը քննվել էր արտակարգ ռեժիմով` նշանակվել դատաբժշկական, հետքաբանական փորձաքննություններ, ինչպես նաև իրականացվել հարցաքննումներ: Ցուցմունքների, փորձաքննությունների միջոցով հիմնավորվել է տղամարդու հանցավոր արարքը, ընդ որում` անձը իրեն մեղավոր է ճանաչել կատարված հանցագործության համար»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]