Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին

«Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է 
նախարար նշանակվելու լուրերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ որքանո՞վ են հավաստի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո շրջանառվող լուրերը, որ նոր նախարարի պաշտոնում նշանակվելու է Հայկ Հարությունյանը, փոխնախարարը պատասխանել է. «Այդ տեղեկությունները հավաստի չեն»:

Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին: Պաշտոնից հրաժարվելու նրա դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]