Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վուդի Ալենը հերքել է դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքները

Վուդի Ալենը հերքել է դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու 
մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոռեժիսոր և բազմակի օսկարակիր Վուդի Ալենը հերքել է իր որդեգրված դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է CBS հեռուստաընկերությունը: Կինոռեժիսորի որդեգրված դուստրը՝ Մելոուն Ֆերոուն, հունվարի 18-ին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկնել է Ալենի նկատմամբ մեղադրանքները, որոնք առաջին անգամ ներկայացրել է 2014 թվականին, որից հետո ռեժիսորը կրկին հերքել է նրա խոսքերը:

«Չնայած Ֆորոուի ընտանիքը ցինիկորեն օգտագործում է Time's Up շարժման հնարավորությունը՝ այդ չարչրկված մեղադրանքները կրկնելու համար, դրանք այսօր ավելի ճշմարիտ չեն դառնում, քան նախկինում: Ես երբեք չեմ վնասել իմ դստերը, ինչպես և ներկայացրել են բոլոր հետազոտությունները քառորդ դար առաջ»,- Ալենի խոսքն է մեջբերում հեռուստաընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]