Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր

ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 18-ին տեղի է ունեցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի անցկացմանը նվիրված հանդիպում-քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչություների և մարզպետարանների ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք։

Քննարկվել են «Կորյուն» ռազմամարզական խաղերի մինչ այս անցկացված՝ դպրոցական և տարածքային փուլերին առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջիկա մարզային և հանրապետական փուլերը պատշաճ անցկացնելու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների հայրենասիրական դաստիարակության, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

«Կորյուն» ռազմամարզական խաղերի ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ուժերն են չափում «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]