Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Բարաք Օբաման կարող Է 2018 թվականին վերադառնալ քաղաքականություն. Newsweek


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող Է 2018 թվականին քաղաքականություն վերադառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Newsweek-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներ: «Այն բանից հետո, երբ Օբաման հեռացավ Սպիտակ տնից, ամբողջ տարվա ընթացքում շատ զբաղված Էր:

Ընդ որում՝ նա ջանում Էր որքան հնարավոր Է քիչ հայտնվել հանրության առջեւ»,- գրում Է հրատարակությունը: Բացառված չԷ, որ այս տարվա ընթացքում Օբաման ակտիվ մասնակցություն կունենա երկրի քաղաքական կյանքին եւ կօգնի Դեմոկրատական կուսակցությանը՝ վերադարձնելու ժողովրդականությունը: 2017 թվականին ԱՄՆ-ի նախկին առաջնորդը ճանապարհորդում Էր աշխարհում, ինչպես նաեւ հազվադեպ մասնակցում տարբեր միջոցառումների: Իր ելույթներում նա աշխատում Էր չհիշատակել ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անունը՝ սոսկ գանգատվելով, որ «ներկայում ԱՄՆ-ում անսովոր ժամանակներ են սկսվել»:

Ընդ որում նա քննադատել Է Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու եւ Օբամայի կողմից գործի դրված առողջապատության ծրագիրը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը: Ինչպես նշում Է հրատարակությունը, պաշտոնաթողության մեկ տարվա ընթացքում Օբաման սկսել Է Էլ ավելի մեծ ժողովրդականություն վայելել ամերիկացիների շրջանում, նրա վարկանիշը կազմում Է 60 տոկոս այն դեպքում, երբ Թրամփը նախագահության մեկ տարվա ընթացքում կորցրել Է ԱՄՆ-ի քաղաքացիների աջակցությունը: Դեռ Սպիտակ տնից հեռանալիս Օբաման ակնարկել Էր, որ չի պատրաստվում լիովին հրաժեշտ տալ քաղաքականությանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ