Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամստերդամի օդանավակայանը բոլոր չվերթերը չեղարկել Է ձնաբքի պատճառով

Ամստերդամի օդանավակայանը բոլոր չվերթերը չեղարկել Է ձնաբքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի Սհիփոլ օդանավակայանը հունվարի 18-ին բոլոր չվերթերը չեղարկել Է Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նկատի առնելով վատ եղանակային պայմանները՝ ամբողջ օդային երթեւեկությունը դադարեցված Է մինչեւ նոր կարգադրություն»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում օդանավակայանի պաշտոնական օգտահաշվում:

Նիդեռլանդների օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացում Է տարածել ձնահողմի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակի վերաբերյալ: Ծառայության տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը տեղ-տեղ կարող Է հասնել ժամում 140 կիլոմետրի:

Նիդեռլանդներում գնացքների երթեւեկությունը նույնպես իրականացվում Է ընդհատումներով: Նիդեռլանդները Եվրոպայի միակ երկիրը չԷ, որտեղ մոլեգնել Է ձնաբուքը: AP գործակալությունը գրում Է, որ Գերմանիայի արեւմտյան եւ հյուսիսային շատ շրջաններում փակ են դպրոցները: Տեղի բնակիչներին խորհուրդ Է տրվում դուրս չգալ իրենց տներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]