Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի ՆԳՆ-ն անհանգստացած Է վարկաքարտի չափի ատրճանակի հայտնվելուց

Իտալիայի ՆԳՆ-ն անհանգստացած Է վարկաքարտի չափի ատրճանակի հայտնվելուց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տարածքային ոստիկանական վարչություններին նախազգուշացրել Է զենքի շուկայում փոքրաչափ ատրճանակի հայտնվելու մասին, որը ծալած վիճակում չի գերազանցում վարկաքարտերի տուփի չափը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իտալիայի ՆԳ նախարարության հասարակական անվտանգության դեպարտամենտի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել Է տեղական վարչություններ: Ամերիկյան արտադրության ատրճանակը կշռում Է շուրջ 200 գրամ եւ հեշտությամբ տեղավորվում Է ափի մեջ, նշված Է արտադրողի կայքում:

Ծալվող կառուցվածքը եւ կոմպակտ չափերը՝ ութ սանտիմետր երկարություն, 5,4 սանտիմետր լայնություն եւ 1,2 սանտիմետր հաստություն, թույլ են տալիս այն շփոթել, օրինակ՝ այցատոմսատուփի կամ ոչ մեծ ծխախոտատուփի հետ: Ատրճանակի պահեստատուփը տեղավորում Է 5,6 միլիմետր տրամաչափի չորս փամփուշտ, դրա գինն արտադրողի կայքում կազմում Է 399 ամերիկյան դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am