1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վեդու բժշկական կենտրոնն այսուհետև ծառայություններ կմատուցի հիմնանորոգված շենքում

Վեդու բժշկական կենտրոնն այսուհետև ծառայություններ կմատուցի հիմնանորոգված 
շենքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վեդի քաղաքի բժշկական կենտրոնը հիմնանորոգվել է և հագեցվել նոր գույքով: Շրջանի բնակիչներն այլևս չեն խուսափի հիվանդանոցում բուժում ստանալուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 18-ին հիմնանորոգված հիվանդանոցի բացմանը ներկա էին նաև մարզպետը, աջակցություն ցուցաբերած բարերարները:

«Տարեկան շուրջ 2000 մարդու սպասարկող այս հիվանդանոցի հիմնանորոգումը մեծ ուրախություն է ոչ միայն բուժանձնակազմի, այլ նաև բնակիչների համար: Նախկին շենքային պայմանների պատճառով մարդիկ խուսափում էին հիվանդանոցում բուժում ստանալուց, հոսպիտալացվելուց: Աշխատողներն այսուհետ ևս ավելի մեծ ոգևորությամբ կփորձեն բնակիչներին մատուցել որակյալ բուժծառայություններ»,-ասաց Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանն ու նշեց, որ հիվանդանոցը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1981-ին:

Հիվանդանոցի վերանորոգումը ֆինանսավորվել է պետական բյուջեից՝ Արարատի մարզպետարանի աջակցությամբ: Մի շարք բարերարներ ևս աջակցություն են ցուցաբերել: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների  դեսպան Ջասիմ Մուհամմադ  ալ Կասիմիի աջակցությամբ մանկական բաժանմունքը հագեցվել է բազմաֆունկցիոնալ 14 մահճակալներով: Մահճակալները տրամադրվել են ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության արտաքին աջակցության ծրագրի՝ UAE AID-ի շրջանակում: Ջասիմ Մուհամմադ  ալ Կասիմին օժանդակել է այս ծրագրով օգնություն ստանալուն: «Դեսպանին դիմել են մենք և ստացել դրական արձագանք: Մինչ այդ էլ նա որոշակի դեղորայքային օգնություն էր ցուցաբերել հիվանդանոցին»,-ասաց Տալոյանը:

Ջասիմ Մուհամմադ  ալ Կասիմին նշեց, որ ուրախ է նման առաջադեմ հիվանդանոց տեսնելով: «Այս փոքրիկ օգնությունը ձեր էմիրաթցի ընկերների կողմից է: Մենք օժանդակություն ենք տրամադրում հայ հասարակությանը տարբեր ոլորտներում՝ հատկապես կրթության, առողջապահության, ինչպես նաև հասարակության որոշակի խմբերի՝ որբերին, մանկատների սաներին, ծերանոցներում բնակություն հաստատածներին: Օժանդակում ենք հիմնականում վերանորոգումներով և նոր տեխնիկայի տրամադրմամբ»,-ասաց  դեսպանը:

Դեսպանատան աջակցությամբ սկզբնական օգնությունը հիվանդանոցին կազմում է 6200 դոլար, սակայն ինչպես դեսպանն ասաց՝ ապագայում հնարավոր են լրացուցիչ այլ օգնություններ ևս: Հիվանդանոցի բացմանը ներկա էր նաև դեսպանատան հյուպատոս Ահլամ Ռաշեդ Ահմադ Ասալանին

«Երկար ժամանակ է, ինչ մենք մտածում ենք շրջանի հիվանդանոցների վերանորոգման ուղղությամբ: Եվ այսօր մի շարք բարերարների օգնությամբ կարողացանք վերանորոգել Վեդու հիվանդանոցը: Սա մեծ հաջողություն է տարածքի բնակչության, կենտրոնի աշխատակիցների համար: Հիվանդանոցը շուտով կունենա նաև ընդհանուր ջեռուցում»,-ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բարերարներին աջակցության համար, ինչպես նաև հիվանդանոցի անձնակազմին՝ պատշաճ աշխատանքի: 

Բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը նորոգման և կահավորման համար շնորհակալագրեր հանձնեց բոլոր աջակցողներին:

Որոշվեց հունվարի 18-ը՝ հիմնանորոգված հիվանդանոցի բացման օրը սահմանել բժշկական կենտրոնի ծննդյան օր և ամեն տարի նշել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]