Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը

Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 18-ին մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]