Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերին Լարսում կուտակումները պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով. նախարար

Վերին Լարսում կուտակումները պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսում կուտակումները պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավակն տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածի աշխատակիցներն արհեստականորեն են ձգձգում հայկական բեռների տեղաշարժը:

«Այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, ձեզանից եմ լսում: Ժամանակ առ ժամանակ մենք մեր գործընկերների հետ այդ հարցերը քննարկում ենք, բեռնափոխադրողների հետ էլ ճշտում ենք, թե ինչ խնդիրներ են լինում, անդրադառնում ենք այդ խնդիրներին: Ժամանակին եղել են խնդիրներ, այդ խնդիրները լուծվել են: Վերին Լարսը փակ չէ, ժամանակ առ ժամանակ եղանակային պայմանների պատճառով մի քանի ժամով փակվում է՝ մաքրելու համար: Եվ քանի որ մեքենաների հոսքը մեծ է, այդ պատճառով էլ կուտակումներ են լինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]