Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ոսկե գլոբուսի» անվանակարգորդների զգեստները բարեգործական աճուրդի կդրվեն ԱՄՆ-ում

«Ոսկե գլոբուսի» անվանակարգորդների զգեստները բարեգործական աճուրդի կդրվեն ԱՄՆ-ում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում աճուրդի կդրվեն հոլիվուդյան այն աստղերի գրեթե 40 երեկոյան սեւ զգեստներն ու սմոքինգները, որոնք այցելել Էին «Ոսկե գլոբուսի»՝ հունվարին անցկացված մրցանակաբաշխության արարողությանը. ստացված միջոցները կփոխանցվեն սեռական ոտնձգությունների զոհերի օգնության հիմնադրամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The New York Times թերթը:

Առցանց աճուրդները կկազմակերպի eBay ինտերնետ-աճուրդը՝ Conde Nast հրատարակչական տան հետ համատեղ: Ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն Time՚s Up բարեգործական հիմնադրամին, որն իրավաբանական օգնություն Է ցուցաբերում բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների զոհ դարձած անձանց: Աճուրդով կվաճառվեն սեւ երանգների 39 զգեստներ ու սմոքինգներ, որոնք աստղերից շատերը, այդ թվում՝ անվանակարգորդները, հատուկ հագել Էին արարողությանը, որպեսզի այդպիսով համերաշխություն հայտնեն սեռական բռնության եւ սեռական հատկանիշով անիրավահավասարության դեմ շարժման մասնակիցների հետ:

The New York Times-ի տվյալներով՝ աճուրդի կհանվեն, մասնավորապես, այս տարի «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգված դերասանուհիներ Լորա Դեռնի, Ռիզ Ուիզերսփունի, Մերիլ Սթրիփի զգեստները, ինչպես նաեւ կատակերգու դերասան Սեթ Մայերսի սմոքինգը, որը վարում Էր արարողությունը: Լոտերի նախնական գինը կտարբերվի եւ կկազմի 2,5 հազար դոլարից մինչեւ 10 հազար դոլար՝ կախված այն արժեքից, որը սահմանվել Է այս կամ այն զգեստը կամ կոստյումը ստեղծած մոդելագործների կողմից:

Աճուրդները կբացվեն հունվարի 19-ին եւ առցանց ռեժիմով կշարունակվեն մեկ շաբաթ: «Ոսկե գլոբուս» կինոհեռուստատեսային մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը տեղի Է ունեցել հունվարի 7-ին: Այդ պարգեւը, որն ամեն տարի շնորհվում Է Հոլիվուդին առընթեր հավատարմագրված Օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի կողմից, ԱՄՆ-ում իր նշանակությամբ երկրորդն Է համարվում «Օսկարից» հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]