Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը

Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հակադարձել է թուրքական «Աքշամ» պարբերականի կողմից հրապարակված տեղեկությանը, որում իշխանամետ լրատվամիջոցը հայ պատգամավորին մեղադրել էր Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

«Ինչպես և նշվում էր հրապարակման մեջ՝ մենք՝ Թուրքիայի հայերս, երկար ժամանակ է սպասում ենք պատրիարքի ընտրությանը: Որպես պատգամավոր տարբեր նախաձեռնություններով եմ հանդես եկել խոչընդոտների հանդիպող ընտրական գործընթացն անհապաղ սկսելու, կարգ ու կանոնի համաձայն անցկացնելու նպատակով: Այս հարցով բազմիցս հանդիպել եմ կառավարության անդամների հետ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տարբեր առիթներով խնդիրն օրակարգ եմ բերել: Որպես հայ համայնքի ներկայացուցիչ պայքարել եմ հանուն նրա, որ ընտրություններ անցկացվեն, որի արդյունքում քվեարկությամբ հայտնի կդառնա մեր պատրիարքը: Սակայն, ի տարբերություն արված հրապարակման՝ մինչ օրս չեմ հայտարարել, թե պատրիարքի թեկնածուներից ում եմ աջակցում: Ինձ համար կարևոր է հասարակության կողմից հարգանքի արժանի ցանկացած թեկնածու, ով հավուր պատշաճի կկատարի իր պարտականությունները»,- հայտարարել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ հայկական համայնքը քվեարկության արդյունքում կորոշի հաջորդ պատրիարքին:

«Ժողովրդավարական համակարգերում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրության միջոցով: Հայկական համայնքը պետք է կենտրոնանա ընտրությունների անցկացման հարցի շուրջ, որի իրավունքն ունենք: Բոլորիս համար նպատակային պետք է լինի ուժեղ հայ համայնք ունենալը: Ես տարբեր հարթակներում շարունակելու եմ հասկացնել, որ դա բխում է նաև Թուրքիայի շահերից»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել:

Թուրքական «Աքշամ» պարբերականը գրել էր, թե Գարո Փայլանը, համագործակցելով հայկական սփյուռքի հետ, ցանկանում է պատրիարքական աթոռին նստեցնել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանին, ում սիրում են սփյուռքում: Լրատվամիջոցը նշել էր, թե հայկական սփյուռքը փորձում է իր ազդեցությունը սփռել Թուրքիայի հայության վրա և այդ հարցում օգտագործում է Կարո Փայլանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]