Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն զորահանդես կանցկացնի Փյոնչհանի Օլիմպիադայի նախօրյակին

ԿԺԴՀ-ն զորահանդես կանցկացնի Փյոնչհանի Օլիմպիադայի նախօրյակին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները պլանավորում են զորահանդես անցկացնել Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մեկ օր առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Սպասվում Է, որ զորահանդեսին կմասնակցեն մինչեւ 12 հազար հյուսիսկորեացի զինծառայողներ: Հանդիսականներին կցուցադրեն ռազմական տեխնիկա: Զորահանդեսը պլանավորված Է փետրվարի 8-ին եւ տեղի կունենա Փենյանի մերձակայքում գտնվող օդաթռիչքարանում: Գործակալության տվյալներով՝ այն կանցկացվի 69 տարի առաջ՝ 1948 թվականի փետրվարի 8-ին ԿԺԴՀ-ի կանոնավոր բանակի ստեղծման օրվա առթիվ:

Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-ից մինչեւ 25-ը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում: Սեուլը եւ Փենյանը համաձայնության են եկել, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակություններն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կանցնեն միասին՝ «միավորված Կորեայի» դրոշի ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]