1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օտարերկրացի բուժաշխատողների գործունեության թույլտվությունը կտարամադրվի պարզեցված ընթակացակարգով

Օտարերկրացի բուժաշխատողների գործունեության թույլտվությունը կտարամադրվի 
պարզեցված ընթակացակարգով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այն դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա և, ընդհանուր առմամբ, կբերի ՀՀ առողջապահական համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:

«Գործող կարգով սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողի կրթության և մասնագիտական գործունեության իրավունքի փաստը հավաստող փաստաթղթերի ներկայացման ընդհանուր մոտեցում, այն դեպքում, երբ ԵԱՏՄ երկրներից հրավիրված մասնագետների մասնագիտական թույլտվության տրամադրման ընթացակարգերը կարգավորվում են ԵԱՏՄ վավերացված համաձայնագրերով և ԵԱՏՄ կոլեգիայի որոշումներով: Միաժամանակ, Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող/հրավիրվող բժիշկների պարագայում, որոնք գերակշիռ մեծամասնությամբ մեծ ճանաչում ունեցող հայազգի բժիշկներ են, նախատեսվում է ներդնել ՀՀ տարածքում կարճաժամկետ մասնագիտական գործունեության թույլտվության հեշտացված ընթացակարգ՝ հաշվի առնելով նաև, որ այդ երկրներում, արդեն իսկ խիստ վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, իսկ բժշկական կրթության որակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]