Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացիական ծառայության շրջանակն ընդլայնվելու է

Քաղաքացիական ծառայության շրջանակն ընդլայնվելու է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

 ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիազորություններ, բացի այդ, քաղաքացիական ծառայության համակարգը ապակենտրոնացվելու է:

«Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխվարչապետը:

Այս օրենքով չեն կարգավորվում այն դրույթները, որոնք վերաբերում են Նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովի առանձնահատկություններին, վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին և այն մարմիններին, որոնք ունեն առանձնահատկություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]