Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ անդամների համար սահմանվում են լրացուցիչ չափանիշներ

ՏՄՊՊՀ անդամների համար սահմանվում են լրացուցիչ չափանիշներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագիծն ուղղված է օրենքը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելուն:

«Արդյունքում կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: Նախագծով սահմանվում են նաև հանձնաժողովի անդամների կրթությանը և աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց երկու օր ժամանակ տալ՝ Կենտրոնական բանկի հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և որոշ շտկումներ կատարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]