Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է  Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում    

Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է 
 Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում

 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ակնկալում  է, որ Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը կամրապնդի ֆրանկոֆոնիայի դիրքերը  Հայաստանում: Նա նշեց, որ այդ հարցում ակնկալում է նաեւ տեսնել ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը:

«Սա ի լրումն է մեկ այլ փաստաթղթի. խոսքը վերաբերում է լեզվի մասին դաշնագրին, որը Հայաստանը ստորագրեց 2012 թվականին: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանին տրվեց հնարավորություն ճանաչվել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Այդ փաստաթղթի ստորագրումը նշանակում է հայկական կրթական հաստատություններում ֆրանսերենին հատկացվող տեղի ու դերի խորացում: Սա նշանակում է TV5 հեռուստաալիքի ավելի ընդարձակ հեռարձակման ապահովում, թե ՛փողոցներում, թե՛ կրթական, թե՛ մշակութային օջախներում ֆրանսերեն բացատրությունների ապահովում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ  ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերեն լեզուն օգտագործելը չէ, այդ միջազգային կազմակերպությունը  քաղաքական կառույց է, ժողովրդավարության խթանում է, մարդու իրավունքների, իրավական պետության, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության խթանման ջատագով լինելն է:

Նա կարեւորեց այն, որ  գագաթնաժողովը տեղի է ունենալու հենց Երևանում: «Այն կկայանա մի երկրում, մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան այնքան էլ մեծ ճանաչվածություն չունեն, եւ մեր նպատակը Երևանում գագաթնաժողովի կազմակերպման միջոցով ֆրանկոֆոնիայի հեղինակության տարածումը, բարձրացումն է հենց Հայաստանից: Մեզ համար կրկնակի հետաքրքրություն և իմաստավորված է ֆրանկոֆոնիայի արժեքները նախ Հայաստանում տարածելը, որպեսզի  մեր որդեգրած արժեհամակարգը ավելի մեծ հեղինակություն կարողանա վաստակել այս տարածաշրջանում»,- նշեց Ժոնաթան Լաքոտը՝ հիշեցնելով, որ Երևան են հրավիրված «Ֆրանկոֆոնիա» միջազգային կազմակերպության 84 անդամ երկրներ, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: «Գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է նաև տնտեսական ֆորում, որովհետև ֆրանսերենը տնտեսական ինտեգրման բավականին հզոր վեկտոր է իրենից ներկայացնում: Ֆրանկոֆոնիան մի մեծ ճանապարհորդություն է, և երբ պատրաստվում ես դրան, այն քեզ հնարավորություն է տալիս ընկղմվելու տարբեր մշակույթների մեջ․ երբ սովորում ես ֆրանսերեն, որդեգրում ես որոշ արժեքներ քեզ համար, և, բնականաբար, երբ ներգրավված ես լինում, քեզ համար մատչելի են լինում գիտական, մշակութային, տնտեսական ոլորտները»,- եզրափակեց դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]