Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռադան օրենք ընդունեց Դոնբասի վերաինտեգրացման մասին

Ռադան օրենք ընդունեց Դոնբասի վերաինտեգրացման մասին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանն ամբողջությամբ ընդունել Է Դոնբասի վերաինտեգրացման մասին նախագահական օրինագիծը, որտեղ Ռուսաստանը կոչված Է «ագրեսոր»: Հունվարի 18-ին այս որոշումը պաշտպանել Է 280 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը դեռ պետք Է ստորագրի Ուկրաինայի նախագահը: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում դրա հրապարակման հաջորդ օրվանից: Օրենքի համաձայն՝ Դոնբասի՝ Կիեւի վերահսկողության տակ չգտնվող տարածքները ճանաչվում են «բռնազավթված» տարածքներ: Օրինագծում Ռուսաստանը հիշատակվում Է որպես «ագրեսոր-երկիր»:

Փաստաթղթում, առաջին ընթերցմամբ քննարկման արդյունքներով, հանվել Է հակամարտության կարգավորման համար Մինսկի համաձայնությունների իրագործման գերակա նշանակության կետը: Դրա փոխարեն առաջարկվում Է հենվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Դոնբասին նվիրված բանաձեւի վրա:

Օրենքը նախագահին իրավունք Է տալիս խաղաղ ժամանակ տարածաշրջանում զինված ուժեր օգտագործել երկրի ինքնիշխանության ապահովման միջոցներ իրագործելու համար: Դա, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թույլ կտա օրինականացնել արեւելքում բանակի կիրառումն առանց պատերազմի հայտարարման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]