ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել Է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես Է եկել այլ պետությունների ու միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման օգտին: 2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Ռուսաստանի կողմից նախագահության ստանձնման կապակցությամբ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ղեկավարներին հղած իր ուղերձում Պուտինը կոչ Է արել ընդլայնել այդ փոխգործակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրելմի մամուլի ծառայության կայքին:
«Նպատակահարմար ենք համարում ուսումնասիրել Միության եւ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափերի ավելի խորը կապակցման հնարավորությունները, որի մի քանի անդամ երկրներ կարող Էին դառնել ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ»,-հայտարարել Է Պուտինը:
ՌԴ-ի նախագահը նաեւ հանդես Է եկել այլ երկրների հետ փոխգործակցությունն ակտիվացնելու օգտին: «2016 թվականից ազատ առեւտրի գոտին (ԱԱԳ) հաջողությամբ գործում Է Վիետնամի հետ»,-հիշեցրել Է նա: «Դրական արդյունքներ ենք ակնկալում այժմ Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ ԱԱԳ-ի ստեղծման շուրջ ընթացող բանակցություններից: Մեծ հեռանկարներ ենք տեսնում Եվրասիական միության եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արդյունքում: Համոզված եմ՝ ԵԱՏՄ-ն եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց»,-ընդգծել Է ՌԴ նախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում